Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248,397-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4995 դեպք կա, այլ պատճառով՝ 1173:
Ապաքինվել է ևս 635 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 232,041 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը ավելացել է՝ հասնելով 10,188-ի։
Սեպտեմբերի 10-ին կատարվել է 6511 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,607,444 թեստ է արվել