13 սեպտեմբերի 2021 - 11:20 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

Սեպտեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249,146-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5018 դեպք կա, այլ պատճառով՝ 1175:

Ապաքինվել է ևս 577 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 233,105 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9848 է։

Սեպտեմբերի 12-ին կատարվել է 4178 թեստավորում, ընդհանուր առմամբ 1616, 849 թեստ է արվել։