15 սեպտեմբերի 2021 - 11:03 AMT
Ռուս խաղաղապահները Ասկերանի Խրամորթ գյուղի դպրոցում Խաղաղության դաս են անցկացրել

Ռուս խաղաղապահները Խաղաղության դաս են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:

Ակցիային մասնակցել են խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման և հրշեջ ծառայության զինծառայողները, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահները դպրոցի ավելի քան 50 աշակերտին ներկայացրել են իրենց գործունեությունը։

Սակրավորները ցուցադրել են ռուս սակրավորների արդիական հագեցվածությունը՝ ականազերծման համար նախատեսված ՕՎՌ-2 «Սոկոլ» համազորային հավաքածուն, որը նախատեսված է պայթյունի խոցող գործոններից պաշտպանելու համար, նաև պատմել են ականներ որոնող սարքերի մասին։

Դպրոցի բակում սակրավորները ցույց են տվել երեխաներին ականների որոնման աշխատանքը, ցուցադրել են, թե ինչպես է իրականացվում տարածքի ականզերծումը։

Իրենց աշխատանքի մասին պատմել են նաև հրշեջներն ու ավտոմոբիլային տեսչության աշխատակիցները։