Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար խնդիրները։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Ժնևում, տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում և այլ տարածաշրջաններում, քննարկվել են ՌԴ և ԿԽՄԿ փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները։
44-օրյա պատերազմից հետո միակ միջազգային կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալել Արցախում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) է։