Սեպտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252,082-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 28 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5101 դեպք կա, այլ պատճառով՝ 1185:
Ապաքինվել է ևս 614 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 235,030 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,766 է։
Սեպտեմբերի 16-ին կատարվել է 5413 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,639,000 թեստ է արվել։