ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են պարգևավճարից։
«Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։
Նույն թեմայով խոսել է նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը չի վերցնելու պարգևավճարները՝ դա համարելով անընդունելի երկրում տիրող իրավիճակում: Նա նշել է, որ գումարը կամ կվերադարձվի պետբյուջե, կամ որևէ ծրագիր կիրականացվի սահմանամերձ գյուղերում, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Նա նշել է նաև, որ պարգևատրումները վերաբերում են ամբողջ պետական ապարատին, նաև հանրային ծառայողներին։