21 մարտի 2009 - 16:29 AMT
Արդյո՞ք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը; Հայաստանի բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում
Օրերս «Vivaro» հայկական բուքմեյքերական ընկերությունը սկսել է խաղադրույքներ ընդունել այն հարցում, թե արդյոք ԱՄՆ նախագահը կհնչեցնի «Հայոց ցեղասպանություն» տերմինը ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: Այն տարբերակի գործակիցը, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը, կազմում է 1.30: Բայց բուքմեյքերական գրասենյակում ավելի հավանական են համարել այն հավանականությունը, որ ամերիկյան նախագահը ձեռնպահ կմնա այդ քայլից, իրադարձությունների զարգացման այդ տարբերակի գործակիցը 3.2 է կազմել: Ներկա պահին այդ խաղադրույքը հանված է «Vivaro» բուքմեյքերական գրասենյակի առաջարկած ցուցակից:

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնապես ցեղասպանություն կճանաչի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ջարդերը: