24 սեպտեմբերի 2021 - 11:30 AMT
«Հայաստան» դաշինքը ջահերով երթ է նախաձեռնել դեպի Եռաբլուր

Սեպտեմբերի 26-ին` ժամը 18։30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր: Երթը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը:

«Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել: Կիրակի, սեպտեմբերի 26, ժամը 18։30 Գարեգին Նժդեհի հրապարակ»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։