24 սեպտեմբերի 2021 - 13:09 AMT
Սեպտեմբերի 27-ին ամբողջ Արցախում լռության րոպե կլինի

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ԱՀ դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի։

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։