Արցախի հայկական պատմամշակության ժառանգության 2000–ից ավելի հուշարձան վտանգված է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նա հավելել է, որ վատնգվածների թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 523 խաչքար, 52 ամրոց։
Ղազարյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներից տեղահանվածների տվյալները։
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկումը նվիրված էր Արցախի քաղաքացիների, թշնամու կողմից օկուպացված տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանությանը։