Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի։
«Ցավում ենք՝ իմանալով հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն ներկայացրել է իր երկիրը Եվրատեսիլում 2007 թվականին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականն իր Anytime You Need հուզիչ բալլադով։
Դու միշտ կլինես մեր սրտերում»,- ասվում է գրառման մեջ։
Եվրատեսիլի էջում նաև մի հատված է ներկայացված երգչի եվրատեսիլյան կատարումից։
Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։