1 հոկտեմբերի 2021 - 13:01 AMT
Թեհրանը՝ Բաքվին․ Չենք հանդուրժի «Իսրայելի ներկայությունը մեր սահմաններին»

Իրանը չի հանդուրժի «Իսրայելի ներկայությունն իր սահմաններին», ինչպես նաև ԻՀ անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է այֆ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեին։

Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալության փաստով, գրում է Haqqin.az-ը։

Աբդոլլահիանը նաև ասել է, որ զորավարժությունների անցկացումն իր տարածքում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։

Իրանը զորավարծություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք սահմանակից են Ադրբեջանին։