Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել։
Նա հանդես էր գալիս Մ20 տարեկան 96 կգ քաշայինների կարգում, գրում է Shantnews.am-ը։
Գարիկը նաև մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել: Իսկ հաղթողն այս քաշային կարգում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արթուր Բաբայանն է:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել։
Ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն են դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը։