Նոր մրցաշրջանում Երևանը կդառնա «Մեծ մրցանակ» անունը կրող գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարի մրցավայր:
Նշված ստուգատեսն անցկացվում է յոթ փուլով: Մասնակիցները երևանյան մրցաշարում հանդես կգան չորրորդ փուլի ծրագրով՝ 2022-ի սեպտեմբերի 21-24-ը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մեծ մրցանակի» խաղարկության բոլոր յոթ փուլերը որոշ ընդմիջումներով տեղի կունենան օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: