ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանական ճեպազրույցում ասել է, որ ընդամենը քաղաքական միտք արտահայտելու համար մարդուն բերման ենթարկելն անընդունելի է։ «Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից»,-ասել է նա:
Նա նշել է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները և հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը, գրում է «Փաստինֆոն»։
Հոկտեմբերի 7-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ երիտասարդական միության անդամները, որի ժամանակ բարձրախոս օգտագործելու համար ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն: