Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. արձակված կրակոցների հետևանքով կա տուժած։ Նախնական տեղեկություններով՝ հայ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Վիրավորի վիճակի մասին տեղեկություն դեռ չկա։
«Փաստինֆոյին» Պաշտպանության նախարարությունից ասել են, որ շուտով դեպքի մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն։