11 հոկտեմբերի 2021 - 13:00 AMT
Դինքի ընտանիքը մոտ $119,000 փոխհատուցում կստանա

Թուրքիայի Պետական խորհրդի (բարձրագույն վարչական դատարան) որոշմամբ «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, նրանց զավակները՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերը 1 միլիոն 66, 000 լիրա (մոտ $119, 000) փոխհատուցում կստանան։

Պետական խորհուրդը մերժել է Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծառայողական թերացում է թույլ տվել և օբյեկտիվ պատասխանատվություն է կրում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում, տեղեկացնում է«Ակոսը»։

Ավելի վաղ Հրանտ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500,000-ը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։