Հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի մասին է։
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա է մեկնել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։