Հունահռոմեական ոճի ըմբիրշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) Մարզիկների կոմիտեի նախագահ։ Անվանի մարզիկը ֆեյսբուքյան իր էջում երախտագիտություն է հայտնել կոմիտեին։
Ջուլֆալակյանը UWW Մարզիկների կոմիտեի անդամ է 2017 թվականից։
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին ընտրություններում վստահության և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ կոմիտեի նախագահը: Սպասում եմ մեր հանդիպմանը և մեր նոր 4-ամյա ժամկետի մեկնարկին»,-ասվում է գրառման մեջ։
Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-ի բրոնզե մեդալակիր։2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: