24 մարտի 2009 - 20:15 AMT
Երեւանում կքննարկեն Հայաստանի գյուղական շրջաններում ընտանեկան բռնության խնդիրը
Ապրիլի 3-ին «Լիզա» հիմնադրամը «Գյուղական ընտանիքում բռնության հիմնահարցերը» ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կանցկացնի քննարկում եւ «Լռության տարածք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:

«Ֆիլմի համար մենք ամենահամապատասխան անվանումը համարեցինք «Լռության տարածքը»: Շատ դժվար էր գտնել այնպիսի մարդկանց, որոնք կխոստովանեին, որ իրենց ընտանիքներում տեղ են գտել խնդիրներ եւ բռնության դեպքեր: Մեծամասնությունը գերադասում է լռել եւ կոծկել այդ խնդիրը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ֆիլմի ռեժիսոր Մարիամ Օհանյանը:

Քննարկմանը կմասնակցեն «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանը, զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիոլոգներ, իրավաբաններ: