24 մարտի 2009 - 20:22 AMT
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Ղարաբաղը կատարելապես իրագործել է իր ինքնորոշման իրավունքը
Հայաստանի առջեւ ծառացած չի ամեն անգամ ԼՂՀ անկախության հռչակման փաստը կրկին հաստատելու խնդիրը: Իրավական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը կատարելապես իրագործել է իր ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: «Այսօր մեզ անհանգստացնում է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն անցնում է ոչ թե իրավական, այլ` քաղաքական դաշտում: Դա կարող է փակուղի տանել հակամարտության կողմերին»,- հայտնել է Արամ Սարգսյանը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարի խոսքով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսական հայտարարություններին, պաշտոնական Երեւանն ու Բաքուն դժվար թե մոտ ապագայում փոխզիջման հասնեն ղարաբաղյան հիմնախնդրում: