24 մարտի 2009 - 20:41 AMT
Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Բոստոնում
Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Բոստոնում: Ապրիլի 5-ին թատրոնը Ալբերտ Մկրտչյանի ղեկավարությամբ Ուոթերթաունի միջնակարգ դպրոցի բեմում կխաղա ծագումով արաբ ֆրանսիական գրող Րաֆֆի Շարտի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը:

Թատրոնի հյուրախաղերն անցկացվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով: