24 մարտի 2009 - 23:38 AMT
Էթնիկական հայ Սոնա Մկրյանը հայտարարվել է Կալիֆոռնիա նահանգի «Տարվա կին»
Էթնիկական հայ Սոնա Մկրյանը հայտարարվել է Կալիֆոռնիա նահանգի 29-րդ ընտրատարածքի «Տարվա կին»: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է կոնգրեսական Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, այդ կոչումը Սոնա Մկրյանին տվել է կոնգրեսական Շիֆֆը: Շոն Օբլակի հաղորդմամբ, ամեն տարի այդ կոչումը տրվում է նահանգի 29-րդ շրջանի համայնքներից մեկը ներկայացնող կնոջը:

Սոնա Մկրյանը ծնվել է Սանջակում (Սիրիա): Նրա ընտանիքը գաղթել է Հայաստան, որտեղ 1979թ. նա ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան եւ դարձել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի աշխատակից: Բացի գիտական հոդվածներից, նա հրապարակել է բանաստեղծությունների եւ պատմվածքների վեց ժողովածու: Սոնա Մկրյանը Կալիֆոռնիայի Հայ գրողների միության անդամ եւ Բանաստեղծների միջազգային հանրության պատվավոր անդամ է: