25 մարտի 2009 - 10:39 AMT
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենը կպարգեւատրվի Ֆրանսիայի «Արժանիքի համար ազգային շքանշանով»
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին` Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար ազգային շքանշանի » հանձնման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը: