Կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հավանություն է տվել որոշմանը, որն ընդունելու դեպքում, ՀՀ սահմանն ապօրինի հատած անձը 24 ժամվա ընթացքում ապաստան ստանալու իրավունք կունենա։
Խոսքը «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի լիարժեք իրացումն ապահովելու համապատասխան որոշման մասին է։
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրհետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրհետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ունի ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու իրավունքի մասին գրավոր ծանուցագրով պարզաբանում ստանալու իրավունք։
Այդ իրավունքի մասին ծանուցման պահից վերոնշյալ անձը 15 օրվա ընթացքում ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու իրավունք:
Ոստիկանության ծառայողն ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ ՀՀ ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին: