8 նոյեմբերի 2021 - 16:29 AMT
Ալիև. ՀՀ-ն հավերժ ապրելու է «պարտված ժողովրդի և պետության խարանով»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում ադրբեջանցի զինծառայողների առջև, ասել, է թե «Հայաստանը հավերժ ապրելու է «պարտված ժողովրդի և պետության խարանով՝ նա երբեք չի շտկի իր մեջքը», գրում է Haqqin.az-ը։

Նա նաև ասել է, թե «այսուհետ այս հողում տիրելու է ադրբեջաներեն լեզուն»։

«Մենք հասանք նրան, որ Շուշիի մզկիթից ազան է հնչում»,-ասել է նա։

Նոյեմբերի 10-ին լրանում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության տարելիցը։