Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 325,521-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 43 դեպք է գրանցվել, 36-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6867 դեպք կա, այլ պատճառով՝ 1360։
Ապաքինվել է ևս 1522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 287,856 է։ Փաստացի բուժվողների թիվը 29,438 է։
Ընդհանուր առմամբ 2,215,632 թեստ է արվել, մեկ օրում` 13,310։