18 նոյեմբերի 2021 - 12:02 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1019 նոր դեպք է գրանցվել և 33 մահ

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 331,914-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1019-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 33 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7183 դեպք կա, այլ պատճառով՝ 1397։

Ապաքինվել է ևս 1461 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 299,953 է։ Փաստացի բուժվողների թիվը 23,381 է։

Ընդհանուր առմամբ 2,281,212 թեստ է արվել, մեկ օրում` 10,074։