25 նոյեմբերի 2021 - 13:53 AMT
Մոտ $200,000` Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենայի համար

Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին թույլատրվել է ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան նախատեսված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, կտրամադրվի 90 միլիոն դրամ (մոտ $200,000)։

Որոշման նախագծում նշվում է, որ մեքենան ձեռք է բերվելու «Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին»:

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն», - ասվում է հիմնավորման մեջ: