Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 338,518-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 398-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 38 դեպք է գրանցվել, 32-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7567 դեպք կա, այլ պատճառով՝ 1446։
Ապաքինվել է ևս 977 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 317,175 է։ Փաստացի բուժվողների թիվը 12,330 է։
Ընդհանուր առմամբ 2,366,680 թեստ է արվել, մեկ օրում` 6462։