2 դեկտեմբերի 2021 - 16:43 AMT
Ալնասար․ ՕՊԵԿ հիմնադրամը գործակցում է Ամերիաբանկի հետ` երկրի խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու

Ամերիաբանկի երկարամյա գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը հարցազրույցում նշել է, որ ՕՊԵԿ հիմնադրամը համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։

Հարցազրույցում նա խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության, մասնավոր հատվածի աջակցության ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ զարգացման ռազմավարության մասին։

«Ամերիաբանկը միտումներ թելադրող բանկ է, շուկայի առաջատարը: Իհարկե, դա նաև մեծ պատասխանատվություն է: Անցյալ տարի Բանկը թողարկել է կանաչ պարտատոմսեր, որն աննախադեպ և նշանակալի գործարք է թե' երկրի, և թե' ֆինանսական համակարգի համար»,- հարցազրույցում նշել է Ալնասարը: