16 դեկտեմբերի 2021 - 18:39 AMT
ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Գալստյանն ազատվել է պաշտոնից

Ստեփան Գալստյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Գալստյանը կալանքի տակ է։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ զինված ուժերին զենքի մատակարարման գործընթացում չարաշահումների ու յուրացման գործով:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի. Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում:

Ստեփան Գալստյանը կալանավորվել է հոկտեմբերի 2-ին: