17 դեկտեմբերի 2021 - 11:47 AMT
Նիդերլանդների մի շարք գործիչներ ՀՀ պետպարգևներ են ստացել

Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով, տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, ՀՀ հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով.

Անդրե Ռավուտը՝ «Մխիթար Գոշ» մեդալով

Ինգե Դրոստը՝ «Մխիթար Գոշ» մեդալով

Հարի ֆան Բոմմելը՝ «Երախտագիտություն» մեդալով

Լին ֆան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով

Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով։

«Ջերմորեն շնորհավորում ենք Հայ ժողովրդի բարեկամներին և շնորհակալություն հայտնում նրանց բազմամյա ավանդի և նվիրումի համար»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։