Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։
Նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին, իսկ քննարկվելիք նախագծերը կքննարկվեն և կընդունվեն դեկտեմբերի 22-ին, նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ հրավիրվելիք ավագանու արտահերթ նիստում։ Երևանի ավագանու մի քանի դամ վայր է դրել մանդատը։