Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու արտահերթ նիստում անդրադառնլաով ՔՊ անդամների՝ իրեն հասցեագրված մեղադրքնաներին, թե շեղվել է հեղափոխության գաղափարներից, նշել է, որ դա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին $200,000 մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում արդարացնելու այդ որոշումը։
«Պատկերացնո՞ւմ եք, սա մի երկրում, որտեղ աղքատությունը մոտ 30% է, որը միջազգային գործընկերներից է փող խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու համար»,– ասել է Մարությանը։
Նա հավելել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ժողովուրդն իր ձայնը տվել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ «Իմ քայլը» դաշինքին, որտեղ կային ինչպես բազմաթիվ անկուսակցականներ, այդպես էլ այլ կուսակցությունների անդամներ։ Նա նշել է, որ Երևանի ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում որոշում է կայացրել թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով, որը նախատըեսված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Մեքենայի արժեքը $200,000 է։