27 դեկտեմբերի 2021 - 13:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 1,626,738 պատվաստում է արվել

Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,626,738 պատվաստում է կատարվել։

Առաջին դեղաչափ է ստացել 934,028 մարդ, երկրորդը` 692,082, տեղեկացնում է Առողջապահույան նախարարությունը։

Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,540-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 59-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7950 դեպք կա, այլ պատճառով՝ 1499։