3 հունվարի 2022 - 13:47 AMT
Հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:

Այն տնտեսվարողները, որոնք կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, կենթարկվեն վարչական տույժի։

Ակնկալվում է, որ դա թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտումը, կբարելավի հանրապետության էկոլոգիական վիճակը:

ՀՀ-ում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։