Իտալական Թուրինում կայանալիք «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին:
Դեռևս հայտնի չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին, ասվում է մրցույթի կայքէջում:
Հայաստանը չի մասնակցել Եվրատեսիլ-202ի-ին՝ ելնելով Արցախյան պատերազմից, ժամանակի սղությունից և այլ օբյեկտիվ հանգամանքներից, որոնք «անհամադրելի են երգի մրցույթում մեր երկրի պատշաճ ներկայացման հետ»: