Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։