7 փետրվարի 2022 - 12:50 AMT
Գարնանային արձակուրդների օրերը հայտնի են

Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 գարնանային արձակուրդների օրերը հաստատվել են։

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-27-ը ներառյալ։ Covid-19-ի համավարակով պայմանավորված հնարավոր է փոփոխություններ լինեն, սակայն այժմ այլ բան նախատեսված չէ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: