Փետրվարի 6-ին կատարվել 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել:
Մահվան 1 նոր դեպք կա։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր:
2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել: