25 փետրվարի 2022 - 12:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 572 նոր դեպք կա և 23 մահ

Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 418,792-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 572-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 23 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8413 դեպք կա, այլ պատճառով՝ 1603։

Ապաքինվել է ևս 1571 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 398,241 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,535 է։

Ընդհանուր առմամբ 2,884,327 թեստ է արվել, մեկ օրում` 4262։