25 փետրվարի 2022 - 16:15 AMT
Զելենսկին առաջարկել է Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկային կորուստները դադարեցնելու համար»,-ասել է նա։

Ավելի վաղ Զելենսկին իր նախորդ ուղերձում ասել էր, որ Ուկրաինան չի վախենում ՌԴ-ից և չի վաшխենում խոսել երկրի չեզոք կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների մասին։ «Չենք վախենում ՌԴ-ից, չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր երկրի համար անվտանգության երաշխիքների, չեզոք կարգավիճակի, բայց ի՞նչ երաշխիքներ ենք ունենալու և ամենակարևորը՝ կոնկրետ ո՞ր երկրներն են տալու այդ երաշխիքները»,-ասել էր նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավարության հետ այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում սպառազինության տեղակայումից հրաժարվելու մասին։