ՈւԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը 2021/22 խաղաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու մասին։
Կազմակերպության գործադիր կոմիտեն արտահերթ նիստ էր հրավիրել՝ Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակի լուրջ սրման կապակցությամբ։
Նշվում է, որ հանդիպումը, ինչպես և նախատեսվում էր, կկայանա մայիսի 28-ին, հայտնում է Interfax-ը։
Ի սկզբանե ՉԼ եզրափակիչը Պետերբուրգում պետք է կայանար 2021-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղափոխում կատարվեց։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։