28 փետրվարի 2022 - 12:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 139 նոր դեպք կա և 12 մահ

Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 419,832-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 139-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8461 դեպք կա, այլ պատճառով՝ 1606։

Ապաքինվել է ևս 837 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 401,677 է։ Փաստացի բուժվողների թիվը 8088 է։

Ընդհանուր առմամբ 2,894,588 թեստ է արվել, մեկ օրում` 2804։