28 փետրվարի 2022 - 15:42 AMT
Կամո Քոչունցը՝ ԶՈւ ԳՇ պետի ԺՊ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա։ Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության մասին։

Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիրը։ Նաև 4 վարչության պետ է նշանակվել, 2 կորպուսի փոխհրամանատար։