Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։
Նոր մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Մինչ նշանակումը Ռոբերտ Ղուկասյանը երկու ամսով գործուղվել էր Սյունիք։