ՔՈԱՖ-ը ճարտարապետականմիջազգային մրցույթ է հայտարարում Արմավիրի մարզում կառուցվելիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար։
Աշխարհի տարբեր երկրների ճարտարապետներ կարող են ներկայացնել 90 հա մակերեսով ավանի մաս կազմող կրթական, մշակութային, զբոսաշրջային կառույցների՝ իրենց ինքնատիպ նախագծերը մինչև մայիսի 2-ը՝ այցելելով հիմնադրամի կայքէջ։
Հաղթող նախագծերը կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի անդամներ են աշխարհում հայտնի ճարտարապետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
ՍՄԱՐԹ ավանի ու հայտարարված մրցույթի առանցքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն է, որն իրենից ներկայացնում է տեխնոլոգիապես հագեցած, ոչ ֆորմալ կրթական հաստատություն, որը բազմաթիվ հնարավորություններից զուրկ գյուղաբնակ երիտասարդներին կառաջարկի բազմապրոֆիլ արտադպրոցական ծրագրեր։
ՍՄԱՐԹ կենտրոնն ու վերջինիս հարակից կարողությունների զարգացման ու սոցիալական ձեռներեցության հաստատությունները, որ խթանում են տարածաշրջանի տնտեսական զարգացումը, միասին կապահովen գյուղական համայնքների կայուն զարգացումը։
Կառուցվելիք ՍՄԱՐԹ ավանը կլինի երկրորդը Հայաստանում՝ 2018թ. բացված Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանից հետո։
Մինչ օրս Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն է հաճախել մոտ 3000 երեխա և երիտասարդ՝ ուսանելու այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արվեստը, երաժշտությունը, լեզուները, ճարտարագիտությունը, ձեռներեցությունն ու աթլետիկան։ Լոռու ՍՄԱՐԹ ավանը, բացի գյուղաբնակ երիտասարդներին կրթական լայն հնարավորություներ ընձեռելը, զբոսաշրջության ու տնտեսական զարգացման կայուն հիմքեր է դրել մարզում՝ շնորհիվ Կոնցեպտ հյուրանոցի, զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն հանդիսացող այցելուների կենտրոնի, ծառերի տնկարանի։ Այս ենթակառուցվածքներին շուտով կմիանա ևս մեկը՝ ՔՈԱՖ ՄԱՐԹ համագումարների կենտրոնը։