Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքել է քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը, հայտնում է Sputnik Արմենիան։
Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։
«Ոչ, Ստեփանակերտում հոսանք կա, ուղղակի տեղ-տեղ անջատում են, բայց անմիջապես կարգավորվում է հարցը։ Գազատարի վթարման պատճառով հաճախ հոսանքի ճնշումը մեծ է լինում, խնդիր է առաջանում, սակայն անմիջապես վերանորոգում են։ Այն ընտանիքներն էլ, որոնք գազամատակարարման դադարեցման պատճառով դժվարություններ են ունենում, քաղաքապետարանը քայլեր ձեռնարկում է հարցը լուծելու առումով, սակայն էլեկտրացանցն իր աշխատանքները հավուր պատշաճի է կատարում»,- նշել է Սարգսյանը։
Մարտի լույս 8-ի գիշերը Հայաստանից Արցախ մտնող գազատարի վնասման հետևանքով Արցախում խափանվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ ադրբեջանցիները թույլ չեն տալիս այն նորոգել։ Բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները և ԱԽ գրասենյակի աշխատակիցներ։
Արցախի հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից