2 ապրիլի 2009 - 12:36 AMT
Լոնդոնում մեկնարկել է G-20 գագաթնաժողովը
Աշխարհի ամենազարգացած երկրների առաջնորդներն այսօր Լոնդոնում ընթացող գագաթնաժողովում կքննարկեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահներ Անգելա Մերկելն ու Նիկոլյա Սարկոզին կոչ են արել ֆինանսական շուկաների ավելի խիստ հսկողություն սահմանել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է գագաթնաժողովի մասնակիցների միջեւ շուկաների կանոնակարգման եւ տնտեսության խթանման շուրջ զգալի տարաձայնությունների առկայության մասին ենթադրությունները: Ասվում է, որ G-20 մտադիր է լրացուցիչ 750 մլն դոլար հատկացնել ճգնաժամի դեմ պայքարելու համար, որն ամենածանրն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Լոնդոնում գագաթնաժողովի նախաշեմին տեղի ունեցան ձախակողմյան շարժումների, հակագլոբալիստների, բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստների բողոքի զանգվածային ակցիաներ: Որոշ ակցիաներ վերածվեցին անկարգությունների: Կան տուժածներ: Ցույցերի ժամանակ նաեւ մեկ զոհ է եղել: Տասնյակ մարդիկ են ձերբակալվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: